Հաճախ տրվող հարցեր

Չե՞ք գտնում Ձեզ հետաքրքրող հարցն այստեղ։ Սեղմեք ներքևի կոճակը և կապ հաստատեք մեզ հետ:

OPEN-ը անգլերենից թարգմանաբար նշանակում է Մանկաբուժական կրթական առցանց հարթակ (Online Pediatric Educational Network): Մենք ընտրեցինք այս հապավումը արտացոլելու մեր մոտեցումը՝ ստեղծել որակյալ ուսումնական բովանդակություն, որը թիրախավորում է համակարգային մակարդակի փոփոխությունները:

OPEN-ը անվճար է բոլոր օգտատերերի համար: Մենք կարևորում ենք Ձեր կարծիքը բովանդակության բարելավման համար: Կարող եք առաջարկել թեմաներ, որոնց մասին նյութեր կցանկանաք տեսնել մեր կայքում: Եթե ունեք առաջարկներ, գրեք մեզ հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]

Մենք ողջունում ենք համագործակցությունը: Եթե ցանկանում եք կարծիք հայտնել, հանդիպել OPEN թիմի հետ Լոս Անջելեսում  կամ խոսել հայաստանյան թիմի հետ, ապա կարող եք գրել մեզ հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]